Հոկտեմբերի 16-ին ստացվել էր հաղորդում, որ «Սևան» ազգային պարկի Վարդենիսի տարածքում ապօրինի հատել են հացենի տեսակի 57 ծառ։ Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերն ապօրինի հատելու հատկանիշներով։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել հավաստի տեղեկություն, որ ծառերը հատել և փայտանյութը համագյուղացիներին իրացրել է Գեղամասար գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ։
Հոկտեմների 21-ի առավոտյան տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։
Պատճառված վնասի չափը պարզվում է։













