Հուլիսին արձանագրվել է արտերկրից փոխանցումների ամենաբարձր ցուցանիշը՝ ավելի քան 905 մլն դոլար. մեծ մասը՝ Ռուսաստանից: Հիմնականում աճել են առևտրային նպատակով իրականացվող փոխանցումները, իսկ ոչ առևտրայինները նվազել են: Մասնագետները նշում են՝ արտերկրից աշխատանքային միգրանտների փոխանցումները նվազել են, քանի որ պակասել է նաև Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում:












