Հայաստանի քաղաքների անուններով սենյակներ, մեր երկիրը ներկայացնող տաղավարներ ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանող հյուրեր. COP17 համաժողովի կապույտ հատվածում Հայաստանի և Կոլումբիայի շրջակա միջավայրի փոխնախարարները այսօր ներկայացրել են Քեյրս նախաձեռնությունը, որի նպատակը մարդու գործունեությամբ պայմանավորված տեսակների անհետացումը կանխելն է ու դրանց վերականգնումը ապահովելը:
Կոալիցիային միացող երկրներին կտրամադրվի աջակցություն՝ վերականգնման անհրաժեշտություն ունեցող տեսակներին բացահայտելու համար:













