Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 106 անձ․ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացրել են շրջայցեր և ստուգողական գործողություններ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված հանցավոր հակում ունեցող 106 անձինք։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ և զենք-զինամթերք։

Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները շարունակական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում