Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Հայաստանը մասնակցել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության Trigger X – Eastern Europe and Central Asia միջազգային օպերացիային, որը համակարգվում էր Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Օպերացիայի առանցքում հրազենի ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն էր։

Հայաստանում օպերացիայի ազգային համակարգումն իրականացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն՝ սերտ համագործակցելով իրավապահ այլ մարմինների հետ։

Միջոցառման ընթացքում հանրապետության ողջ տարածքում իրականացվել են օպերատիվ-հետախուզական, կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։ Արձանագրվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության 164 դեպք, որից 11-ով կատարվել են ձերբակալություններ։

Ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և հրազենի բաղադրամաս, այդ թվում՝ ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակներ, ինքնաշեն հրազեն և այլն։

Հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել են նաև ավելի քան 11 հազար փամփուշտ, 137-ից ավելի ձեռքի նռնակ, 120-ից ավելի նռնակի պայթուցիչ և դետոնատոր, 108-ից ավելի պահունակ, ինչպես նաև ականանետի և նռնականետի արկեր, պայթուցիկ նյութեր ու այլ զինամթերք։

Trigger X միջազգային օպերացիայի արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են միջգերատեսչական համագործակցության, միջազգային տեղեկատվական փոխանակման և կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում և հանրային անվտանգության ամրապնդման գործում։

Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ներկայություն չհաստատի․ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա կտեղակայվի՞. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ներկայություն չհաստատի․ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա կտեղակայվի՞. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ

20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մատակարարվող սննդամթերքում հայտնաբերվել է 8 բջջային հեռախոս

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մատակարարվող սննդամթերքում հայտնաբերվել է 8 բջջային հեռախոս

Արգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Արգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Վրաստանը բավարարել է Հայաստանի  գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

ՆԳՆ-ի անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ

ՆԳՆ-ի անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում