Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերին ուղղել է ավելի քան 13 մլրդ դրամ, որից 1 մլրդ 153 մլն դրամը տրամադրվել է կառավարության այսօրվա նիստում։ Ճանապարհահատվածների միջին նորոգման համար հատկացվել է 8,9 մլրդ դրամ։ Վարչապետը ընդգծել է շինարարության որակի շարունակական բարձրացման կարևորությունը։ Գործադիրը մեկ այլ որոշմամբ՝ հավելյալ 500 մլն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետաջակցության ծրագրին։
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:













