Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը հնարավորություն է տալիս բարձրացնել նրանց աշխատավարձերը և հատկացնել հավելավճարներ: Մասնագիտական տոնի կապակցությամբ հյուրընկալելով մի խումբ ուսուցիչների, վարչապետն ընդգծել է, որ նախատեսվում է ատեստավորումը պարբերական դարձնել և դրույքաչափն էլ ավելի բարձրացնել: Պետության ղեկավարը դա կարևոր է համարում ուսուցչի մասնագիտությունը գրավիչ դարձնելու տեսանկյունից։
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան









