Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նոյեմբերի 29-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել՝ իր մանդատն ամրապնդելու համար: Անցած շաբաթ խորհրդարանը մերժել է Սանչեսի կառավարության կողմից հաստատված առաջարկները՝ բնակարանային ճգնաժամի հետ կապված արտակարգ միջոցառումների վերաբերյալ։
Վերջին շաբաթներին Իսպանիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջում են մատչելի բնակարաններ և վարձակալների ավելի մեծ պաշտպանություն։ 54-ամյա Սանչեսը երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։ Իսպանիայում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2027 թվականին։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:













