Վաղարշապատի և ամերիկյան Ֆրեզնոյի բարեկամության հուշագիրը թարմացվել է: Նաև հստակեցվել են գործակցության կոնկրետ ուղղությունները: Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է: Հյուրերը նկատել են, որ հատկապես գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում երկու քաղաքն ընդհանրություններ ունեն:
Մանրամասները՝ Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում:












