Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ մեկ գիշերում վերացրել է իրանական միջուկային սպառնալիքը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ հարկավոր է վստահ լինել, որ ամեն ինչ այդպես էլ կմնա: Թրամփը շեշտել է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, Թեհրանը համաձայն է այդ պայմանին։
«Այժմ ես պետք է որոշում կայացնեմ... կամ Իրանը գործարք կկնքի, կամ այն կվերանա», - նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը։Նա անդրադարձել է էներգետիկ ոլորտում ստեղծված բարդ իրավիճակին, նշել, որ ազգային ռազմավարական պաշարները կհամալրեն վենեսուելական նավթով։
Թրամփը նաև տեղեկացրել է, որ Եվրոպան համաձայնել է անհապաղ շուկա հանել իր կուտակած դիզելային վառելիքի հսկայական պաշարները:
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահը հաստատել է, որ Յոթի խմբի երկրները ռազմավարական պաշարներից կհանեն մինչև 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք: Էմանուել Մակրոնի խոսքով՝ դա կնպաստի նավթամթերքի գների նվազմանը։
Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։













