Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյան պարբերաբար կաշառք է ստացել Գազպրոմի աշխատակիցներից: Հակակոռուպցիոն կոմիտեն փաստն ապացուցող տեսաձայնագրություններ ունի: Այս գործով 3 անձ մեղադրվում են կաշառք տալու, մեկը՝ կաշառք տալու միջնորդության, իսկ պաշտոնատար անձը՝ կաշառք ստանալու համար:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան













