Արարատ Միրզոյանը և Կոնստանտինոս Կոմբոսը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր

Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

Նախարարները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր:

Կարևորվել է բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Արձանագրվել է զբոսաշրջության ոլորտում գրանցված աճող դինամիկան, ինչին նպաստում է նաև ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում