Առաջարկվել է Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ եռակողմ հանդիպում անցկացնել. Զելենսկի
Վաշինգտոնն առաջարկել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև տեխնիկական մակարդակի եռակողմ հանդիպում կազմակերպել՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին: «Սպասում ենք ամսաթվի վերաբերյալ Միացյալ Նահանգների առաջարկներին։ Վայրի հետ կապված՝ առաջարկվել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարբերակը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ Նյու Յորքում Թրամփի հետ իր հանդիպումից հետո Կիևի և Վաշինգտոնի թիմերը հանդիպել են և պայմանավորվել խորհրդակցություններ անցկացնել եվրոպացի դաշնակիցների և Մոսկվայի հետ, ապա 10 օրից վերադառնալ բանակցություններին։
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ Թրամփը խոստացել է Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրել Կիևին, ինչը կնպաստի Հանրապետության հակաօդային պաշտպանության ամրապնդմանը:
Զելենսկին նաև մեկնաբանել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի հետ վերջերս կայացած հանդիպումը, նշել՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի հետախուզական ծառայություններն ընդհանուր ըմբռնում ունեն՝ զենքի արտադրության օբյեկտների և Եվրոպայում լոգիստիկ կենտրոնների վրա ռուսական հիբրիդային հարձակումների, ինչպես նաև գաղտնի զորահավաք անցկացնելու մտադրության հետ կապված։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ առաջիկայում որոշ երկրների հետախուզական ծառայություններ կարող են քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Ռուսաստանի հիբրիդային գործողությունների։
Մանրամասները՝ տեսաշարում:
Դիտումներ68












