Մենք զրոյից կստեղծենք «Հայաստան» համահայկական հիմնադրամ. Փաշինյան

ԳԳոհար Սիմոնյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ բացատրելով, թե ինչու այս տարվա մարաթոնին ավելի քիչ գումար հավաքվեց, քան՝ մնացած տարիներին: 

«2008 թվականին, օրինակ, թելեթոնի ընթացքում խոստացվել է 35 միլիոն դոլար, փոխանցվել է 9 միլիոն: Մենք պետք է հասկանանք՝ «Հայաստան»  համահայկական հիմնադրամի մարաթոնի էությունը ո՞րն է եղել մինչև հիմա: Եղել է հետևյալը, որ վարչահրամայական մեթոդներով գումարներ են հավաքել, գնացել են օլիգարխներից խնդրել, մուրացել են, որտեղ տեղն է եղել՝ սպառնացել են...Մենք էսօր ուզում ենք համակարգ փոխել, որ «Հայաստան»  համահայկական հիմնադրամը դառնա իրո՛ք «Հայաստան» համահայկական հիմնադրամ...Իր գոյության ողջ ընթացքում հիմնադրամը հավաքել է 350 միլիոն դոլար: Սա, կներեք, ազգային խայտառակություն է, խայտառակությու՛ն»,- ասել է Փաշինյանը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում