Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ

ՅՅուրա Վահանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավին, որն անցկացվում է օգոստոսի 29-30-ին:

ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականացվող միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, խթանել հեծանվային մշակույթը և առողջ ապրելակերպը։ Միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:

Հեծանվարշավին մասնակցության հայտ է ներկայացրել 106 քաղաքացի, իսկ նախապատրաստական մարզումներից հետո հաստատվել է 86-ի մասնակցությունը: Մասնակիցները Սևանա լճի շուրջ նախատեսված երթուղին անցկացնում են սեփական մեխանիկական հեծանիվներով։ Առաջին օրը հեծանվորդներն անցել են շուրջ 138 կմ։ Երթուղին բաժանված է չորս հատվածի՝ մեկնարկից մինչև առաջին կանգառ՝ 35 կմ, առաջինից երկրորդ կանգառ՝ 33 կմ, երկրորդից երրորդ կանգառ՝ 35,4 կմ, իսկ երրորդ կանգառից մինչև գիշերակացի վայր՝ ևս 33 կմ։

Օրվա ավարտին վարչապետը հանդիպել է հեծանվարշավի մասնակիցների հետ խարույկի շուրջ։

Հեծանվային արշավը կշարունակվի նաև օգոստոսի 30-ին։ Նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսինքն՝ երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում