Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Փաշինյանը՝ սահմանազատման, անկլավ-էքսկլավների, Ադրբեջանի դրամի վրա և անձնագրում ներառված քարտեզների մասին

ԼԼուսինե Մուրադյան

Սահմանազատման հետ կապված՝ այն, ինչ տեղի է ունենում, հրապարակային կոմունիկացվում է, այսինքն՝ եթե պաշտոնական հաղորդագրություն չի եղել, նշանակում է՝ կարևոր նոր զարգացում չկա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է սահմանազատման գործընթացը:

«Ինչ վերաբերում է էքսկլավ-անկլավի թեմային, դրա մասին խոսել եմ, այդ թվում՝ նախընտրական շրջանում, և մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք:

Ուզում եմ հիշեցնել, որ մենք նույնպես այդ թեմայով, մեղմ ասած, շահագրգռություն ունենք, որովհետև Արծվաշեն գյուղը էսքկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և ՀՀ-ի ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների: Այսինքն՝ օրինակ, ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել: Ո՛չ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք: Ինչպիսին կլինեն լուծումները՝ դա արդեն քննարկման հարց է:

Ուզում եմ նաև ասել, որ մենք այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործմամբ, չկիրառվի: Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում»,- ասաց նա:

Այս համատեքստում անդրադառնալով խնդիրների լուծմանը՝ Փաշինյանը նշեց, որ կա լուծման 2 տարբերակ: Առաջին տարբերակն այն է, որ տարածքն էքսկլավային կամ անկլավային կարգավիճակով մնում է, շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է: Մեկ այլ տարբերակ է այն, որ կողմերը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերում:

«Տարբերակներից մեկն այն է, որ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ «փռում ենք» և կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ: Դրա պրոցեդուրաներն էլ են նախատեսված: Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ սահմանված կարգով պետք է թեմային անդրադառնանք»,- ասաց նա:

Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանի դրամի վրա և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ է արձանագրված, ապա կարծիք հայտնեց, որ Հայաստանը ևս պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերի, որպեսզի Ալմա Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերվի:

«Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված է, Արծվաշենն առանձին նշված է ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույն էլ անձնագրերի մեջ է»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում