Ընտրություններին ՔՊ-ի արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ընտրություններին ՀՀ քաղաքացին իր կամքը արտահայտելու հնարավորություն է ունեցել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ընտրությունների արդյունքներից չենք դժգոհ, դժգոհ ենք, որ մեր պետությունը այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշառքներ բաժանելու:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին. ընտրությունների արդյունքները, մասնավորապես՝ ՔՊ-ի արձանագրած արդյունքները, անխոցելիորեն լեգիտիմ են, և ընտրությունների արդյունքներն էլ առնվազն այս մասով արտահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Ընդդիմադիրների մասով տասնյակ ընտրակաշառքներ բաժանելու տասնյակ քրեական գործեր և ձայնագրություններ կան հրապարակված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում