Իտալական շուրջ 30 ձեռնարկությունների ներկայացուցիչներ կայցելեն Հայաստան

ՆՆարե Ոսկանյան

Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին ու գործարար համաժողովի արդյունքներին, նշել է՝ Լոմբարդիայի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի հետ: Շուրջ 30 ձեռնարկության ներկայացուցիչներ կայցելեն Հայաստան: Գործարարներն արդեն ուսումնասիրում են հայկական շուկան: 

Դեսպանն ընդգծեց, որ Միլանում կայացած բիզնես ֆորումին ներկա էին 150-ից ավելի ձեռնարկություններ: Դեսպանատունը հանդիպումը կազմակերպել էր մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, կառույցների հետ, որոնցից մեկն էլ իտալական հեղինակավոր ներդրումային բանկերից մեկն էր՝ Mediobanca-ն: Վիկտորյա Բաղդասարյանի խոսքով՝ հուսով են, որ ապագայում կոնկրետ արդյունքներ կլինեն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում