Այդ հարցուպատասխանն իբրև միջադեպ չէի գնահատի. Վ.Կարապետյանը՝ ադրբեջանցի «բլոգերի» մասին

ՄՄայա Խաչատրյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանի հայկական եկեղեցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերին»: 

«Հանդիպումը տեղի ունեցավ եկեղեցում: Ինչպես գիտեք՝ մուտքն ազատ է բոլորի համար: Իհարկե, նման հանդիպումների ժամանակ պետք է, և իրականացվե՛լ են անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ, սակայն, միևնույն ժամանակ, անձնագրերի, փաստաթղթերի ստուգում չի եղել: Այդ առումով յուրաքանչյուր մարդ կարող է մուտք գործել եկեղեցի: Տվյալ անձնավորությունը հնարավորինս բարձր փորձում էր հարցը հնչեցնել: Վարչապետը հնարավորություն ընձեռեց հարց հնչեցնել, ինչին հանգամանալից, մանրամասն պատասխանեց: Ես չէի գնահատի այդ հարցուպատասխանը՝ որպես միջադեպ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վլադիմիր Կարապետյանը:   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում