ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրված է, որ ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի, այսինքն՝ ապասառեցում չի նախատեսվում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսվել է ՀԱՊԿ-ի մասով նույն տեղում չմնալու մասին:

Այս համատեքստում լրագրողը հետաքրքվել էր՝ եթե խոսքը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն ապասառեցնելու մասին է, ի՞նչ զարգացում կա այդ առումով:

«Մենք դե յուրե և վերջնականորեն դուրս կգանք ՀԱՊԿ-ից թե դուրս չենք գա՝ ուրիշ խոսակցություն է, չեմ կարող ասել, հետևաբար կգործենք ըստ իրավիճակի: Նույն տեղում չմնալը վերաբերում էր հարաբերություններին»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում