Վստահության քվե՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամին

ՏՏաթև Դանիելյան

Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ վստահության քվե է տվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամին:132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102-ը: Կառավարությունն առաջարկել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:

Բոլոր հինգ անդամները ստացել են ձայների բավարար քանակ՝ պաշտոնում հաստատվելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում