Հալեպում ռազմական գործողություններն ավարտվել են

ՄՄարո Թարվերդյան

Սիրիական բանակը հայտարարել է՝ Հալեպի քրդական թաղամասերում բոլոր ռազմական գործողություններն ավարտվել են, և բնակիչները կարող են անվտանգ վերադառնալ իրենց տներ: Կյանքը Հալեպում սկսել է վերադառնալ բնականոն ընթացքին:

Հունվարի 11-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինյալները դուրս են եկել Հալեպից: Ըստ քրդական ուժերի ղեկավարի՝ հրադադարի և զինյալների ու քաղաքացիական անձանց ապահով տեղափոխման որոշումը կայացվել է միջազգային միջնորդության շնորհիվ:

Զինյալները և քուրդ խաղաղ բնակիչները տեղափոխվել են Սիրիայի հյուսիս-արևելք, որի մեծ մասը գտնվում է քրդերի վերահսկողության տակ:

Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով 24 մարդ է զոհվել, գրեթե 130-ը՝ վիրավորվել: Շուրջ 150 հազար մարդ տեղահանվել էր:

Միջազգային անցուդարձի ուշագրավ այլ իրադարձությունները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում