Գործադիրը հաստատեց դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը. ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա

ՀՀերմինե Բաղդասարյան

Օրակարգային նախագծերի շարքում գործադիրը հաստատել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը։ Այն փոխում է այժմյան, ըստ աշակերտների քանակի, հանրակրթական հաստատությունների և ուսուցիչների վարձատրության մոդելը։ Առաջարկվում է փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաև դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը: Ըստ նախարարի՝ թերհամալրված են համարվում տարրական դպրոցը՝ մինչև 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչև 100 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչև 207 սովորող, վարժարան և ավագ դպրոցը՝ մինչև 135 սովորող:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչև 125 հազարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում