COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են. Արայիկ Հարությունյանը՝ ադրբեջանական կողմի հետ քննարկումների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ քննարկումներին:

«Դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, օրինակ՝ սահմանազատման, սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է աշխատում, ԱԳՆ-ն համապատասխանաբար իրենց օրակարգով է աշխատում, ԱԽ-ն և Արմեն Գրիգորյանն իր գործընկերոջ հետ են աշխատում: Երբ արդյունքները լինում են, մենք դրանց մասին խոսում ենք, և կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում, վատը չէ, օրինակ՝ Ադրբեջանի կողմից իր մասով հայկական բեռների տեղափոխման շրջափակման արգելքի հանումը: Պետությունների ղեկավարների միջև շփում երբ լինում է, դուք այդ մասին իմանում եք պարտադիր,- նշեց Արայիկ Հարությունյանը և ավելացրեց,- երկկողմ շփումներում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցն անընդհատ կա, և պետք է փորձենք նաև ընդհանուր եզրեր գտնել, որ այդ փաստաթուղթը ստորագրվի»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում