Մենք ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս. վարչապետ

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:

«Մենք ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս»,- գրել է Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

Վարչապետը իր խոսքում հիշեցրել է՝ 2023 թվականի  հոկտեմբերին առաջին անգամ ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ»  համաժողովին, հենց այս հարթակից է առաջին անգամ ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ստացել է միջազգային գործընկերների աջակցությունը: 

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ այս առումով մենք մեծ հաջողություններ ունենք:

«2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հռչակագրում հատուկ անդրադարձ կա տարածաշրջանի կապուղիներին»,- հիշեցրել է վարչապետը՝ ընդգծելով՝ Ադրբեջանը այս առումով կարևոր քայլ է արել՝ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները:

«Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը:

Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ:

Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ-ն ողջունել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի ՀՀ բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում