Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներառել է երկրում գոյություն ունեցող առողջապահական ծառայությունների 30 տոկոսը. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներառել է երկրում գոյություն ունեցող առողջապահական ծառայությունների 30 տոկոսը, բայց այդ 30 տոկոսը ամենահաճախ օգտագործվող ծառայությունների 30 տոկոսն է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը Հայաստանում ամենահաճախ հանդիպող հիվանդությունների մասին է:

«Լինելու են դեպքեր, երբ սոցցանցերում տեսնելու ենք, ասելու են՝ Կառավարությունը հայտարարեց, որ առողջության համընդհանուր համակարգ է ներդրվում, բայց մենք գնացինք, մեզ ասում են՝ պետք է վճարեք: Այդպիսի դեպքեր լինելու են, բայց քաղաքացիների շատ մեծ տեսակարար կշիռը այլևս ծախս չի անելու՝ բացի առողջության ապահովագրության համար վճարումներից:

Այստեղ էլ հաստատված խաղաղության արդյունքում մենք նաև հնարավոր ենք համարել, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ քաղաքացիների կատարվող պարտադիր վճարների մի մասը նվազեցնենք, և քաղաքացիների այն գումարը, որ իրենք հիմա վճարում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, այդ գումարների մի մասը կուղղենք առողջության ապահովագրությանը»,- ասաց նա և հավելեց. «Այս տարի Կառավարությունը կվճարի բոլորի համար, մյուս տարվանից արդեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նվազեցվող հատվածը կկոմպենսացնի քաղաքացիների ծախսը: Իհարկե, նաև համընդհանուր հայտարարագրումից ստացվող սոցիալական կրեդիտներ կլինեն՝ նախատեսված առողջապահության համար»:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում