ՀՀ սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա և չի կարող լինել. Կոստանյան

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ, այդ թվում՝ կոմունիկացիոն պրոյեկտ, չկա և չի կարող լինել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածվող «Զանգեզուրի միջանցք» խոսույթին:

«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց նախարարի տեղակալը:

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ այս և բոլոր այլ հարցերի վերաբերյալ հնարավորության դեպքում լինում են քննարկումներ բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում