ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք. ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար

ԼԼուսինե Մուրադյան

Մենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ ենք, բայց անցած տարվանից մեր լիազորությունների փաթեթը մի քիչ ավելացել է, այսինքն՝ մենք մասնակցում ենք տեղեկացված լինելու աշխատանքներին, նաև, ըստ անհրաժեշտության, հնարավորության դեպքում հարցեր ուղղելու և մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու: Այդ մասին ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ՀՀ-ում մեկնարկած Ռոուզ‑Ռոթ սեմինարի (Rose‑Roth Seminar) շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

«Ասոցացված անդամների իրավասությունը հիմա մեծացրած է: Գումարած սրան՝ վերջին անգամ Ռոուզ-Ռոթ սեմինարը  Հայաստանում անցկացվել է 10 տարի առաջ: ԱՄՆ-ում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում, երբ այդ առաջարկն արվեց մեր պատվիրակությանը, մենք սիրով ընդունեցինք՝ գնահատելով, որ այս հարթակը, այնուամենայնիվ, կարող է մեզ շատ օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության և մեր նպատակներին հասնելու համար»,- ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանն առանձնացրեց նաև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները՝ նկատելով, որ դրանք միտված են խաղաղության հասնելու համաշխարհային օրակարգին. «Իսկ Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք: Պետք է կառուցենք խաղաղության մեր պատկերացումները կոնկրետ փաստաթղթերի շրջանակում, որն արդեն սկսված է Վաշինգտոնում»:

Անդրադառնալով սեմինարի՝ Հայաստանում անցկացնելու նպատակին՝ Քոչարյանը նշեց, որ հայկական կողմից ցանկություն կար Կովկասին վերաբերող օրակարգը բերել Հայաստան և քննարկել ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում