37 հազար դոլարը 98 հոգու սննդի գումար է, 2-11 օրվա համար. Լոպեսի համերգի քննարկումներն ու արձագանքները
Գաստրոնոմիական հազարավոր դոլարների ծախսից մինչև Հանրապետական մարզադաշտի փոշոտ նստատեղեր: Համացանցում չեն դադարում համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգի շուրջ թեժ քննարկումները:
Համերգի կազմակերպիչները պարզաբանում են՝ գումարը նախատեսված է եղել ոչ թե միայն Լոպեսի, այլ նրա 98 հոգանոց թիմի 2-11 օրվա սնվելու համար: Ընդգծում են՝ գնումներն արվում են 100 տոկոս թափանցիկությամբ և տնտեսումները կվերադարձվեն բյուջե:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:












