Մոսկվայի համար 10-օրյա վերջնաժամկետ եմ սահմանում. Թրամփ

ԴԴիանա Գասպարյան

Դոնալդ Թրամփը հուլիսի 29-ին հայտարարել է, որ Մոսկվայի համար վերջնաժամկետ է սահմանում՝ 10 օր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ եթե Կրեմլը մինչ այդ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու պատրաստակամություն չցուցաբերի, Դաշնության և նրա գործընկերների դեմ մաքսատուրքեր և այլ միջոցառումներ կկիրառվեն:

Նա բողոքել և ամոթալի է որակել այն փաստը, որ մինչև օրս Մոսկվայից դեռևս արձագանք չի ստացել կարգավորման վերաբերյալ իր առաջարկներին։ «Ես այլևս հետաքրքրված չեմ զրույցներով»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նաև հայտարարել է, որ չի անհանգստանում նավթի շուկայի կամ գների վրա հակառուսական պատժամիջոցների հնրավոր ազդեցությունից: «Միացյալ Նահանգները կավելացնի նավթի արդյունահանումը՝ կոմպենսացնելու ցանկացած հետևանք»,- շեշտել է նախագահը:

Նա նաև տեղեկացրել է, որ թույլ կտա ուկրաինացի փախստականներին մնալ Միացյալ Նահանգներում՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը:

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում