Պետգույքը անհատույց տրամադրելու փոխարեն պետական կառույցների տարեկան բյուջեում կներառվի վարձավճարը

ՄՄուշեղ Իսախանյան

Կառավարության որոշմամբ բոլոր պետական կառույցները, որոնք անհատույց շահագործում են պետական գույքը, այսուհետև կվարձակալեն դրանք: Վարձակալության գումարը կներառվի պետական կառույցների տարեկան բյուջեում: Նպատակը պետգույքի արդյունավետ օգտագործումն է:

Շահագործման ծախսի արդյունավետությունն ու վարձավճարի չափը կգնահատվեն մի քանի փուլով, որից հետո միայն կորոշվի, թե որքանով է նպատակահարմար շենքը շահագործման հանձնել այս կամ այն կառույցին:

Ռեֆորմը չձախողելու համար, փորձագետի կարծիքով, անհրաժեշտ է մոտիվացնող մեխանիզմներ մշակել, որպեսզի տարածքն ազատելը չդիտվի որպես աշխատանքային պայմանների վատթարացում: Նաև մտահոգություն կա, որ բարեփոխման փոխարեն կարող են մեծանալ վարչական ռեսուրսի ծախսերն ու բյուրոկրատիան: Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարը վստահեցում է՝ եթե գաղափարն արժանանա Ազգային ժողովի հավանությանը, կմշակվեն նաև այդ ամենը բացառող ընթացակարգեր:

Ե՞րբ և ինչպե՞ս է նախատեսվում գործարկել նոր կարգը՝ պարզել է Մուշեղ Իսախանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում