Շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր՝ դեռ չեն բնակվում. ՆԳ նախարարի տեղակալը՝ Ճամբարակի դեպքի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, որտեղ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, տեղի էր ունեցել պայթյուն, նախնական սեյսմիկ գնահատական է արվել, և այն ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 12-ի նիստի ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

«Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել՝ ըստ նախնական գնահատման, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկերը, բնակիչները դեռ չեն բնակվում»,- ասաց նախարարի տեղակալը:

Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ և անհրաժեշտ պարագաներ, բայց, ըստ Արմեն Մկրտչյանի, մեծամասնությունը հրաժարել է կացարաններից: Երկու կին այս պահին հյուրատանն է բնակվում:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեկան վարույթ, և պատճառների հատվածն այս շրջանակներում վերջնական կպարզվի»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ այս պահին ոստիկանության ներկայացուցիչները տարածքում վերակարգ են իրականացնում, որպեսզի բնակիչների գույքը չկորսվի: 

«Ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, եթե հետագայում փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար»,- հավելեց նա:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց կատարվածի կապակցությամբ. «Ցավակցում եմ բոլորիս և զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ: Այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային՝ ստանդարտներին, ստանդարտների առկայությանն ու իրականացմանը, որ մեզ հնարավորություն կտա կա՛մ խուսափել, կա՛մ նվազագույնի հասցնել նման դեպքերը»:

Ինչպես վաղ հայտնել էինք, Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
 
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:
 
Պայթյունի հետևանքով կա 5 զոհ: ՀՀ ԱՆ-ից հայտնել էին, որ Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության: Այս մասին հայտնում են 

Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

ՆԳՆ-ից հայտնել էին, որ Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։
Տիգրան Ավինյանը՝ Երևանի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի մասին

Տիգրան Ավինյանը՝ Երևանի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի մասին

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում