1 մլրդ դոլարի աշխատանք՝ Սյունիքում. Հարավային դարպասի ամրությունը ռազմավարական նշանակություն ունի

ՄՄուշեղ Իսախանյան

Ավելի քան 1 միլիարդ դոլարի աշխատանքներ են իրականացվում Սյունիքում. կառուցվում են ճանապարհային խոշորա-ծավալ ենթակառուցվածքներ, այդ թվում կամուրջներ ու թունելներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածում, օրինակ, մոտ 360 մետր երկարության թունելի հորատման աշխատանքները մոտենում են ավարտին։ Աշխատանքի ծավալը պատկերացնելու համար բավական է նշել միայն, որ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածում, 6 մետրանոց ճանապարհի լայնությունը դարձնում են 17 մետր, ինչը նպաստելու է, որ բեռնա-փոխադրումն ավելի արագ ու արդյունավետ իրականացվի:

Ահռելի աշխատանքը մարզի ղեկավարը կարևորում է առաջին հերթին սյունեցիների կյանքի զարգացման տեմպը արագացնելու, ճանապարհին անցկացվող ժամանակը կրճատելու տեսանկյունից: Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ որոշ համայնքներում տարիներ շարունակ ենթա-կառուցվածքների բացակայությունը խղճահարության մակարդակի է հասել: Ըստ մարզպետի, այդ դանդաղ ընթացքը դանդաղեցնում է նաև մյուս ոլորտների զարգացումը՝ կրթությունից մինչև տնտեսություն:

 Մեր երկրի հարավային դարպասի ամրացումն ու բարելավումը սոցիալ-տնտեսականից զատ նաև քաղաքական նշանակություն ունի: Հայաստանյան պատասխանատուների հետ շին-աշխատանքներին հետևած Իրանի դեսպանն ընդգծում է հատկապես Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դերը: Եվ վերահաստատում՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար: Մեհդի Սոբհանին ևս վստահ է, որ հսկայածավալ շին-աշխատանքները կնպաստեն տնտեսական ու առևտրային աճին:

Մուշեղ Իսախանյանն է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի շրջայցին մասնակցել, լսել նրա գնահատականը որոշ հատվածներում աշխատանքների տեմպի դանդաղման պատճառների մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում