«Դատա մատրիքս» կոդերի առավելություններն ու դժգոհությունները. որ ապրանքներն են ենթակա դրոշմավորման

ՄՄուշեղ Իսախանյան

Փուլ առ փուլ, մինչև եկող տարվա սկիզբ, կներդրվեն նոր երկչափ շտրիխ կոդերը: Հստակ սահմանված է, թե որ ապրանքների խումբն է ենթակա դրոշմավորման:

Այս գործընթացը ԵԱՏՄ պահանջն է, որը փոխճանաչելի կդարձնի արտահանվող կամ ներմուծվող ապրանքը: Դրոշմավորման նոր համակարգը հարկային մարմնի համար հասանելի կդարձնի ապրանքի արտադրությունից մինչև սպառում հետագիծը, որը համարվում է ստվերի կրճատման լուրջ գործիք:

Մինչև նոր համակարգի ներդրումը որոշ ապրանքներ մակնշվում էին հոլոգրաֆիկ պիտակով և այն ավճար տրամադրում էր պետությունը:

Երկչափ շտրիխ կոդ ստանալու համար այժմ պետք է վճարի արտադրողը, որի հետ էլ կապված են դժգոհությունները:

Գործարարի համար լրացուցիչ ծախս է առաջացել, ապրանքը չեն կարող թանկացնել՝ մրցակցությանը դիմանալու համար:

Պատասխանատուները գործարարների հետ խնդիրները քննարկում են, վստահեցնում՝ կգտնեն լուծումներ:

ՊԵԿ-ն արձանագրում է, որ այս փուլում վաճառքի ոչ բոլոր կետերն են սքանավորում դատամատրիքս կոդը:

Պիլոտային այս փուլում խիստ վարչարարություն չի կիրառվում, բայց հիշեցնում են՝ չսքանավորելը հավասարազոր է ՀԴՄ չտպելուն, հորդորում են միանալ համակարգին, այլապես կլինի վարչական պատասխանատվություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում