Մակունցը պատասխանում է Ծառուկյանին

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անհասկանալի է համարում ԲՀԿ-ի որոշումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու օրենսդրական նախագծի քվեարկությանը չմասնակցելու վերաբերյալ:

«Ուզում եմ նկատենք՝ ԲՀԿ-ն ասում է, որ ոչ թե դեմ կամ կողմ է քվեարկելու, այլ նախընտրում է առհասարակ չմասնակցել քվեարկությանը, խմբակցությունն ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել»,- ասել է Մակունցը:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ուսումնասիրել են ներկայացված փաստաթղթերը, դրույթներն ու տեսել, որ  «կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, թույլ հիմնավորումներ»: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում