Վարչապետն անդրադարձել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Երևանում չանցկացնելուն

ԼԼուսինե Մուրադյան

Ուզում եմ ուղիղ ասել, որ անձամբ ես աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը ՀՀ-ում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահող երկիր է, հայկական կողմի խնդրանքով հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու ոչ թե Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց՝ դա անձամբ Նիկոլ Փաշինյանի խնդրանքո՞վ է եղել, և արդյոք որոշումը կապվա՞ծ է Հռոմի ստատուտի ընդունման հետ:

«Կարող եմ ասել նաև ինչո՞ւ, որովհետև, ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով (ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից) ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են ՀՀ-ի համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի վավերացմանը և դրանից ակնկալվող գործողություններին, Փաշինյանը նշեց, որ երբ այն վավերացվել է, հայկական կողմը ՌԴ գործընկերների հետ հաղորդակցության մեջ է եղել և ներկայացրել է ԱՄՆ-ի հետ օրինակը:

«Միացյալ Նահանգների հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շջանակներում մեր ու իրենց հարաբերություններում: Մենք նույն մեխանիզմն առաջարկել ենք ՌԴ-ին, բայց ՌԴ-ն ինչ-ինչ պատճառներով համաձայնություն չի տվել դրան:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, задержка չկա, կա արագության և տեմպի մասին մեր պատկերացումը: Դուք տեսնում եք, որ մենք շատ հստակ, հետևողական գնում ենք շատ կոնկրետ ուղղությամբ,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ չի հասկանում՝ պրետենզիան ինչն է.- Ի տարբերություն ձեզ, կարծում եմ՝ մենք ամենևին էլ վատ տեղ չենք հասել, մենք բավականին լավ տեղում ենք, և կարծում եմ՝ առնվազն մեր մտքերի ընթացքը ճիշտ է, ինչքան էլ մենք անցյալում շատ ծանր հարվածներ ենք ստացել»:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում