Արժեթղթից ստացված եկամուտը չհարկելու արտոնության ժամկետն ավարտվում է. քննարկվում է երկարաձգման հարցը

ՄՄուշեղ Իսախանյան

Հայաստանում արժեթղթերի շուկայի նկատմամբ հետաքրքրության աճին զուգահեռ ավարտին է մոտենում ոլորտի զարգացման նպատակով տրամադրված արտոնյալ ժամկետը, երբ պարտատոմսեր ձեռք բերած ֆիզիկական անձանց եկամուտները չէին հարկվում, իսկ արժեթուղթը երաշխավորված էր ավանդները երաշխավորող հիմնադրամի միջոցներով:

Ոլորտի մասնակիցներն արձանագրում են. արտոնության դրական էֆեկտն ակնհայտ է՝ 5 տարում հնարավոր է եղել 5 անգամ աճի հասնել:

Ընդ որում՝ մարկետինգային ազդեցությունն ավելի մեծ է եղել, քան բյուջեի վրա ծախսը, քանի որ եկամտահարկի վճարումից ազատված են ֆիզիկական անձինք, բայց լավ մարկետինգի արդյունքում իրավաբանական անձինք ավելի շատ են պարտատոմսեր ձեռք բերել:

Հենց այս արդյունքներից ելնելով է, որ մասնագետներն առաջարկում են մինչև 2030 թվականը երկարաձգել արտոնությունը, ինչը լավ ազդակ կլինի ինչպես Հայաստանի շուկայի մասնակիցների ու պոտենցիալ թողարկողների, այնպես էլ միջազգային ներդրողների համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում