Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը չի կարող կորել. Արցախի հայաթափումից 1 տարի անց

ԻԻրինա Մկրտչյան

Այս տարի Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 3 արցախցի. վերջին երեք տարում նրանց թիվը Կարմիր Խաչի տվյալներով 55 է: Հստակ վիճակագրություն չկա, թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում. 2024-ի ապրիլին ԼՂ-ում գործող միակ միջազգային կառույցը՝ Կարմիր խաչի գրասենյակը, փակվել է:

Փորձագետները վստահ են, որ մեկ տարի առաջ այս օրերին և սրանից դեռ շատ առաջ Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի արցախցիները դուրս գան իրենց Հայրենիքից, լքեն սեփական տները: Նա պատերազմ սանձազերծեց, որ 9 ամսվա շրջափակումից հետո հայերը փախչեն Լեռնային Ղարաբաղից: Եթե նրանք չզգային սպանվելու վտանգը, դուրս չէին գա: Չնայած դրան, էթնիկ զտման ենթարկված արցախցիները, ըստ փորձագետների, չեն կորցնում Լեռնային Ղարաբաղում թողած իրենց գույքի հանդեպ սեփականության իրավունքը:

Մանրամասները՝ ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում