Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Պարեկին կաշառք տալու դեպքերի թիվը 2024-ի 8 ամիսների ընթացքում նվազել է 80 տոկոսով

ԼԼուսինե Մուրադյան

Մահվան ելքով վրաերթերի և վթարների թիվը կիսամյակի տվյալներով պակասել է 22-ով. սա շուրջ 30 տոկոսի նվազում է: Հավանական է, որ այդ նվազումը պայմանավորված է ճանապարհների որակի բարելավմամբ, սև կետերի վերացմամբ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ ի հավելումն ներկացնելով մեկ այլ վիճակագրություն, համաձայն որի՝ պարեկին կաշառք տալու դեպքերն այս տարի նվազել են:

«Ունեցել ենք պարեկներին կաշառք տալու փորձի 48 դեպք անցած տարի. դրանք այն դեպքերն են, երբ պարեկին կաշառք տալու ժամանակ պարեկային ծառայության աշխատակիցը ձերբակալում է կաշառք տվողին և ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե: Անցած տարի ունեցել ենք 48 նման դեպք: Այս տարվա 8 ամսվա տվյալներով՝ մոտավորապես ունենք 80 տոկոսով նվազում»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ գրանցվել են նաև վարորդական վկայական ստանալու համար կաշառք տալու դեպքեր, որոնց բացահայտման արդյունքում այս մասով դեպքերի թիվը ևս նվազել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում