Հանրահայտ ուդահար, խաղաղության ջատագով Արա Դինչքյանի մասին և նրա երգերով գիրք՝ Ստամբուլում
Աշխարհահռչակ երաժիշտ, ուդահար, երգահան Արա Դինքչյանի գործունեությունը նշանավորվել է նրա մասին պատմող գրքով, որտեղ ամփոփվել են նաև արվեստագետի ստեղծագործությունները:
Ծննդով Դիարբեքիրից հայազգի երաժիշտը ներկա է եղել գրքի շնորհանդեսին Ստամբուլում:
Աշխարհի ամենաբարձր բեմերում հանդես եկած ստեղծագործողը խոստովանել է՝ միայն Հայաստանի բեմում չի կարողացել զսպել արցունքները:













