Եկեք խմբակցությունների փակ նիստ անենք առաջիկա օրերին. Հայկ Կոնջորյանի առաջարկը ընդդիմադիրներին

ԿԿարմեն Ղուկասյան

Պարոն Մինասյանը («Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան-խմբ.) իր ելույթում մի բան ասաց, որ պատրաստ են ամեն ինչով օժանդակել, որ սխալները չկրկնվեն... Ես ուզում եմ հավատալ, որ պատրաստ են օժանդակել մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ես միանգամից առաջարկ եմ անում. պարոն Մինասյան, պարոն Օհանյան և հարգելի գործընկերներ, եկեք խմբակցությունների համատեղ փակ նիստ անենք առաջիկա օրերին այստեղ, առանց տեսախցիկների, հասկանանք՝ դուք ինչ պնդումներ, պահանջներ ունեք, ինչ մտահոգություններ: Տեսախցիկները կանջատենք, որ ավելի անկաշկանդ խոսեք: Ուզում եմ հավատալ, որ ցանկանում եք օգտակար լինել»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ կսպասի Սեյրան Օհանյանի կողմից արձագանքին:

Հիշեցնենք՝ Մինասյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր՝ կարևորում է մեր պետականության առջև ծառացած մարտահրավերների մասին խոսելը և առաջարկներ ներկայացնելը, որոնք չափազանց կարևոր են ներկա ժամանակահատվածում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում