Կատրին Կոլոննան տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին

ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Երևանում է: Նա Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, տեսակցել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին, կենտրոնին փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը:

Կոլոննան տեղեկացրել է, որ մտադիր են 4 պացիենտի տեղափոխել Ֆրանսիա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:

Կատրին Կոլոննա - Իմ այցը արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև՝ աջակցությունը և համերաշխությունը, նաև՝ դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին: Տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որ միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել էինք մեծացնել Հայաստանին աջակցությունը: Եվ հիմա արդեն այն հասցրել ենք 12,5 միլիոն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում