Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը հայտարարել է, որ Արցախ այցելելու նպատակներից մեկն էլ Ադրբեջանի տխրահռչակ «սև ցուցակում» ընդգրկվածների թիվը բազմապատկելն է: Եվրոպական խորհրդարանի անդամը ինքնորոշման իրավունքի համոզված կողմնակից է։










