ԼԼիլիթ Ասատրյան

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն. ՀՀ վարչապետ

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն. ՀՀ վարչապետ

Մեր դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն, և երաշխիքներ լինեն: Այս մասին  իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հարցին` որն է երաշխիքը, որ ԼՂ նկատմամբ վերահսկողություն հաստատելով` Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ունենա ՀՀ նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է.

«Եթե խաղաղության պայմանագիրը այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, այդ պայմանագիրը կլինի անիմաստ . սա է պատճառը, որ ցանկանում ենք ունենալ այնպիսի պայմանագիր, որը ձեր ասած երաշխիքը կտա: Մյուս կողմից` ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է` մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում