ՎՎարդուհի Հարությունյան

Չինաստանը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին և դրա փակման հետևանքներին․ Հայաստանում ՉԺՀ դեսպան

Չինաստանը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին և դրա փակման հետևանքներին․ Հայաստանում ՉԺՀ դեսպան

Չինաստանը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին և դրա փակման հետևանքներին և կարծում է, որ խնդրի լուծումը երկու կողմերի միջև միջազգային նորմերի շրջանակներում երկխոսությունն է։ Այդ մասին հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը։

Նա աջակցություն է հայտնել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են կառուցողական ճանապարհով խաղաղության հասնելուն:

ՀՀ-ում ՉԺՀ ռազմական կցորդ Ան Ցյանն էլ նշել է, որ երկու երկրները համագործակցության ներուժ ունեն, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն այլ ուղղություններ ևս զարգանում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում