ՄՄարիամ Մխիթարյան

ԵԱՀԿ նախագահն անձնական ներկայացուցչին գործուղելու է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԵԱՀԿ նախագահն անձնական ներկայացուցչին գործուղելու է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի բացման խնդրին: «Անցյալ շաբաթ իմ հեռախոսային խոսակցություններից հետո, որպես ԵԱՀԿ-ի նախագահ խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այցելել Լաչինի տարածք և զեկուցել տեղում առկա իրավիճակի մասին։

Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը։ Զուգահեռաբար պետք է բացվեն նաև մյուս երթուղիները։ Մարդասիրական ասպեկտները միշտ պետք է գերակայեն։ Քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու դրան»,- գրել է բարձրաստիճան դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում