ՎՎարդուհի Հարությունյան

Կիմը կոչ է արել հնարավորություն ստեղծել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների ազատ անցման համար

Կիմը կոչ է արել հնարավորություն ստեղծել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների ազատ անցման համար

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմը երեկ առանձին խոսել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու երկու երկրների ջանքերին: Այդ մասին նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

«Նա կոչ է արել առաջնորդներին պահպանել թափը՝ սկսելով Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցման շուտափույթ հնարավորությունից՝ շեշտադրելով, մասնավորապես, հումանիտար խնդիրները»,- նշված է գրառման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում