ՀՀայկ Նավասարդյան

Ստեփանակերտում անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է

Ստեփանակերտում անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է

ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող  ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է:

«Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով.

օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00.
օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, 17:00-18:00.
օգոստոսի 3-ին՝ ժամը 9:00-11:00, 15:00-17:00:

Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների՝ անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում