ՎՎարդուհի Բալյան

Արմավիրում հայտնաբերվել է ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք

Արմավիրում հայտնաբերվել է ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման և կանխարգելման միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Եղեգնուտ և Արգավանդ գյուղերի միջնամասում հայտնաբերել են ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:

 

Ծանր տեխնիկայով իրականացվող ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ դադարեցվել է:

 

Չափագրման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ տեղահանվել է 3175 խմ ծավալով ավազանման լեռնային զանգված, ինչի արդյունքում դեգրադացվել է 2930 խմ մակերեսով տարածք:

 

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում