ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Կապան-Շրվենանց ավտոճանապարհին. փայտե կառուցատարրերով բեռնված բեռնատարը կողաշրջվել է

ՃՏՊ Կապան-Շրվենանց ավտոճանապարհին. փայտե կառուցատարրերով բեռնված բեռնատարը կողաշրջվել է

Հուլիսի 31-ին` ժամը 02։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Շրվենանց ավտոճանապարհի 22-րդ կմ-ին փայտե կառուցատարրերով բեռնված Volvo մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Յ․, ծնված 1974 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում